Jump to content

Ուիլյամ Ուայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ուայլեր
Վիլհելմ Վայլեր
1960 թվական, «Բեն-Հուր» ֆիլմի համար Օսկար ստանալիս
Ծնվել էհուլիսի 1, 1902(1902-07-01)[1][2][3][…]
ԾննդավայրՄոլհաուզեն, Էլզաս, Գերմանիա
Մահացել էհուլիսի 27, 1981(1981-07-27)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Քաղաքացիություն ԱՄՆ և  Շվեյցարիա
Գործունեության տարիներ1925-1970
Կրոնհուդայականություն
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր, դերասան և ռեժիսոր
ԱմուսինՄարգարետ Սալիվան (1934-36)
Մարգարետ Թալիչետ (1938-1981)
Պարգևներ
IMDbID 0943758

Ուիլյամ Ուայլեր (անգլ.՝ William Wyler, հուլիսի 1, 1902(1902-07-01)[1][2][3][…], Մյուլուզ[4] - հուլիսի 27, 1981(1981-07-27)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Հոլիվուդյան ամենահաջողակ ռեժիսորներից մեկը, բազմաթիվ հայտնի ֆիլմերի հեղինակ։

Կինոյի պատմության մեջ ամենաշատ Օսկարի ներկայացված ռեժիսորն է՝ ռեկորդային 12 անգամ, ստացել է 3 Օսկար լավագույն ռեժիսորի համար։ Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 34-ի։

Նրա նկարահանած ֆիլմերում մասնակցած դերասանները և դերասանուհիները 36 անգամ ներկայացվել են Օսկարի, հաղթել 14-ում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ուայլերը (իսկական անուն ազգանունը՝ Վիլհելմ Ուայլեր) ծնվել է Գերմանիայում։ Հայրը՝ Լեոպոլդը, գաղթական էր Շվեյցարիայից և աշխատում էր որպես բեռնափոխադրող։ Մայրը՝ Մելանին, գերմանուհի էր, ում ազգականը Կառլ Լեմլեն էր, Universal Pictures-ի հիմնադիրներից մեկը։

Կառլը հաճախ էր Ուիլյամին և նրա ավագ եղբորը՝ Ռոբերտին տանում կինո, թատրոն և համերգների։ Տեսնելով նրա հակումը կինոարվեստի նկատմամբ Կառլի հետ միասին նա 1921 թվականին մեկնում է ԱՄՆ, Նյու Յորք և աշխատանքի անցնում Universal Pictures-ում որպես սուրհանդակ։

Իսկ 1923 թվականից արդեն աշխատում է նույն կինոընկերության Լոս Անջելեսի մասնաճյուղում որպես ֆիլմերի դեկորների ձևավորող։ 1925 թվականից սկսում է աշխատել որպես ռեժիսոր՝ նկարահանելով կարճամետրաժ վեստեռներ։

1928 թվականին ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն և հանդիսանում էր ընկերության ամենաշահութաբեր ռեժիսորը։ Մասնակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ծառայելով հակաօդային զինված ուժերում։ Պատերազմի ընթացքում կյանքը վտանգելով՝ նկարահանում է «Մեմֆիս Բելլ. թռչող ամրոցի պատմությունը» վավերագրական կինոնկարը, որի նկարահանումների ժամանակ թռչում է ռազմական օդանավով՝ անգամ հակառակորդի դիրքերում, որոնցից մեկի ժամանակ սպանվում է նրա օպերատորը։ Իսկ նրա մի ականջը խլանում է ինքնաթիռների շարժիչի ձայնից։

Կյանքում Ուայլերը եղել է համեստ անձնավորություն և երբեք չի բարձրաձայնել իր ռեժիսուրայում իր հաջողությունների և ձեռքբերումների մասին, իսկ նրան հարցնում էին այն մասի, որ իր աշխատանքներում չկա աշխատանքային միանման ոճ, նա պատասխանում էր «Ես կարծում եմ, որ ֆիլմի ոճը ձևավորում է սյուժեն»[5]։

Անձնական կյանք և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ուայլերը ամուսնացել է 2 անգամ։ Առաջին ամուսնությունը կարճ է եղել՝ դերասանուհի Մարգարետ Սալլավանի հետ (25.11.1934 - 13.03.1936)[6]: 2-րդ անգամ ամուսնացել է դերասանուհի Մարգարետ Տոլիչետի հետ 1938 թվականի հոկտեմբերի 23-ին[7][8] և ամունացած է եղել մինչև իր մահը։ Նրանք ունեցել են 5 երեխա՝ Քեթրին, Ջուդիթ, Ուիլյամ կրտսեր, Մելանի և Դավիթ։

Քեթրինը նույնպես դարձել է դերասանուհի և հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ մայրը կարևոր դեր է ունեցել իր կարիերայում և եղել է իր օգնականը[9]։

1981 թվականի հուլիսի 24-ին, Ուայլերը հարցազրույց է տվել Քեթրինի մոտ «Ռեժիսոր Ուիլյամ Ուայլեր» անունով, «PBS» հեռուստատեսությամբ՝ իր կյանքի և գործունեության մասին[10]։

Մահացել է 1981 թվականին սրտամկանի ինֆարկտի հետևանքով, թաղված է Գլենդել քաղաքի Ֆորեսթ Լաուն գերեզմանատանը[11]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 70 ֆիլմի ռեժիսոր է, ևս 12 ֆիլմի պրոդյուսեր, 4 ֆիլմում խաղացել է որպես դերասան, 2 ֆիլմի սցենարի հեղինակ։

Առավել նշանավոր ֆիլմերն են

տարեթիվ ֆիլմ դերասաններ
1933 «Փաստաբան» Ջոն Բերիմոր
Մելվին Դուգլաս
Թելմա Թոդ
1936 «Դոդսվորտ» Ուոլտեր Հյուսթոն
Ռութ Չաթերթոն
Պոլ Լուկաս
Մերի Ասթոր
Դևիդ Նիվեն
Մարիա Ուսպենսկայա
1936 «Արի և տիրիր» Ուոլտեր Բրեննան
1937 «Փակուղի» Համֆրի Բոգարտ
Սիլվիա Սիդնի
Ուորդ Բոնդ
1938 «Հեզաբել» Հենրի Ֆոնդա
Բեթ Դևիս
1939 «Մոլեգին հողմերի դարավանդ» Լոուրենս Օլիվիե
Մերլ Օբերոն
Դևիդ Նիվեն
1941 «Նամակ» Ջեյմս Սթիվենսոն
Բեթ Դևիս
Հերբերտ Մարշալ
1940 «Մարդը Արևմուտքից» Գերի Կուպեր
Ուոլտեր Բրեննան
1941 «Փոքրիկ աղվեսուհիները» Բեթ Դևիս
1942 «Միսսիս Մինիվեր» Գրիր Գարսոն
Ուոլտեր Պիջոն
Հենրի Տրևերս
1946 «Մեր կյանքի լավագույն տարիները» Ֆրեդրիկ Մարչ
1949 «Ժառանգորդուհին» Օլիվիա դե Հևիլլենդ
Մոնտգոմերի Կլիֆտ
Ռալֆ Ռիչարդսոն
Միրիամ Հոփքինս
1951 «Դետեկտիվ պատմություն» Քըրք Դուգլաս
Էլինոր Փարքեր
Ֆրենկ Ֆայլեն
1953 «Հռոմեական արձակուրդներ» Գրեգորի Պեք
Օդրի Հեփբերն
1955 «Հուսալքման ժամեր» Համֆրի Բոգարտ
Ֆրեդրիկ Մարչ
1956 «Ընկերական հորդոր» Գերի Կուպեր
Էնթոնի Պերկինս
1958 «Մեծ երկիր» Գրեգորի Պեք
Ջին Սիմոնս
Չառլթոն Հեսթոն
Չարլզ Բիքֆորդ
Քերոլ Բեյքեր
1959 «Բեն Հուր» Չառլթոն Հեսթոն
Հյու Գրիֆիտ
Մարինա Բերտի
1961 «Մանկական ժամ» Օդրի Հեփբերն
Շիռլի Մակլեյն
Միրիամ Հոփքինս
Ջեյմս Գարներ
1965 «Կոլեկցիոները»
1966 «Ինչպես գողանալ միլիոն» Պիտեր Օ'Թուլ
Օդրի Հեփբերն
Հյու Գրիֆիտ
Էլի Ուոլլակ
Շառլ Բուայե
1968 «Զվարճալի աղջիկը» Օմար Շարիֆ
Բարբարա Սթրեյզանդ
Ֆրենկ Ֆայլեն

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Barson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 Уайлер Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «Режиссерская энциклопедия. Кино США». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Redirect Notice». www.google.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  7. «Early photo of William Wyler with wife, Margaret Tallichet». bp.blogspot.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  8. «Redirect Notice». www.google.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  9. "Catherine Wyler Talks the Oscars and Growing Up with Hollywood Royalty", 6 min.
  10. "Directed by William Wyler", PBS
  11. William Wyler: The Life and Films of Hollywood's Most Celebrated Director
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ուայլեր» հոդվածին։